Every day the God with the sun gives us a chance to change everything that makes us unhappy,

Paulo Coelho

суббота, 6 июня 2015 г.

9136 Օրեր



9136 օրերի հետևում թաքնված մի ընկեր, ում երբևէ չէի հանդպել և ով երբևէ որևէ բան ինձ չէր խնդրել, ամուր փակել էր իր սենյակի դուռը, ծածկել սենյակի միակ պատուհանը վարագույրով և ընկղմվել նորից մտորումների մեջ: Այս անգամ մտքերի խառնաշփոթը անհասկանալի էր նույնիսկ իրեն ու դրա համար վերցրեց հասարակ մի թուղթ, գրեց վրան ընդամենը երկու բառ. չեմ հասկանում , դրեց ծրարի մեջ և ուղարկեց անծանոթ հասցեով՝ անգամ չկասկածելով, որ այդ փողոցը գոյություն ունի. Երևակայություն 8: Նամակը գցվել էր իմ փոստային արկղում: Երբ էր փոստատարը այն բերել, ստույգ չեմ կարող ասել, քանի որ սովորություն չունեմ ամեն օր ստուգել փոստը: Ուղղակի անցած շբաթվա հինգերորդ օրը բացեցի փոստային արկը և տեսա տարօրինակ նամակ, որի վրա ուղարկողի անվան փոխարեն գրված էր՝ քո օտար ընկեր և գրված էր իմ հասցեն՝ որպես ստացող: Հետաքրքրությամբ զննեցի նամակը:Բացեցի, կարդացի....
Միանգամից հասկացա, որ միևնույն քաղաքի ինչ որ անծանոթ, գուցե և ծանոթ անկյունում իմ մի օտար ընկեր իմ օգնության կարիքը ուներ, ու որոշեցի պատասխանել:
Երևակայություն 8 հասցեի բնակչից՝ իր օտար ընկերոջը.
Իմ օտար ընկեր Enthusiasm բառը, հունարեն՝ ενθουσιασμός, նշանակում է ոգեշնչում, դրական էմոցիա, որը ոգևորում է մարդուն հանուն որևէ նպատակի գործել:Գիտեմ որ մեր կյանքում սահմանումներ շատ կան ու այն ևս մեկով բարդացնել չեմ ցանկանում: Մյուս կողմից հավանաբար այդ սահմանումը քեզ դեռ վաղուցվանից է ծանոթ: Ուղղակի կարծում եմ՝ մարդկության խնդիրներից մեկն այն է, որ մենք որոշ բառեր ու բառակապակցություններ ժամանակի ընթացքում դուրս ենք թողնում գործածության մեր եզրերից ու մոռանում դրանց գոյության մասին:Ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ մեր էությանը ի սկզբանե կցվել է կյանքի Enthusiasm-ը, որ չի գողացվում,չի կորցվում, չի բանտարկվում, բայց մոռացվում է, եթե որոշում ենք մոռանալ:Գուցե այսօր որոշես, որ որոշել ես հավատալ մեկին, ու նորից դուրս պեղել այն հիշողության ծալքերից ու սկսել նորից ապրել Enthusiasm-ով......
Անկախ ամեն ինչից ամեն հանգամանքից, եթե մի բան պետք է անես, արա ուրեմն Enthusiasm-ով: Մտածիր Enthusiasm-ով, սովորիր Enthusiasm-ով, աշխատիր Enthusiasm-ով, ապրիր Enthusiasm-ով; Եթե անգամ պարտվել ես,հանձնվել ես, շարունակիր շարունակել Enthusiasm-ով:Որովհետև պետք է ընդունել, որ մենք կամակատարներ չենք, բայց մարդիկ կարողանում են երբեմն համոզել , որ մենք խենթ ենք մեր երազանքների սահմաններում ու կոչ են անում նահանջել, կարծես թե մեր նահանջը ուժ ունի կառուցելու ինչ որ բան աշխարհում:Գուցե նրանք չեն հասկանում, որ կառուցվում են ձեռքերով միայն, մարդկային ձեռքերով, իսկ կառուցելու համար պետք է Enthusiasm, կյանքի Enthusiasm ու մեկը, ով ժամանակ առ ժամանակ կհիշեցնի մեզ նրա գոյության մասին, եթե մենք ինքներս այն կյանքի ինչ որ փուլում մոռանանք:
Գիտես, երբ Ալիսան հանդիպում է թագուհուն <<Ալիսան հրաշքների աշխարհում>>, ու երբ թագուհին ասում է ինչ որ անհավանակ բան և պնդում որ նա հավատ, Ալիսան պատասխանում է,- << Կարիք չկա փորձելու ոչ ոք չի հավատում անհավանական բաներին>>:
<<-Ես համարձակվում եմ պնդել, որ դու ուղղակի բավարար փորձ չունես:,- պատասխանում է Թագուհին: Երբ ես քո տարիքին էի, ես ամեն օր կես ժամ փորձեր էի անում: Երբեմն ինձ հաջողվում էր հավատալ 6 անհնարին բաների մինչ նախաճաշ; Գուցե մենք էլ սկսենք յուրաքանչյուր օր կես ժամ վարժեցնել մեզ՝ հավատալու անհավատալիին ու հավանաբար նորից կվերապրենք այն ինչ մեզ հարկավոր է ապրելու համար՝ կյանքի Enthusiasm:

Комментариев нет:

Отправить комментарий