Every day the God with the sun gives us a chance to change everything that makes us unhappy,

Paulo Coelho

понедельник, 10 октября 2011 г.

Պատգամ




Հնարավորության դեպքում պայքարի՛ր, իսկ եթե հնարավորություն չունես, նորի՛ց պայքարիր: Եթե քեզանից փորձեն խլել ամեն ինչ, մի՛ թույլ տուր քեզ խլեն, ամուր կառչիր ինքդ քեզանից, մի՛ փոխվիր, եթե քեզանից դա է պահանջվում, մի՛ փոխիր. ամեն ինչ գեղեցիկ է այնպես, ինչպես արարվել է, մի՛ հորինիր, բայց մի մոռացիր գեղեցիկ հեքիաթներ պատմել, սիրի՛ր ու եթե մեծ ցանկություն ունես ատելու, նորի՛ց սիրիր, քո սերը ավելի շուտ կկործանի դիմացինին: Ստեղծի՛ր, ստեղծի՛ր ամեն վայրկյան, ամեն պահ ու ամեն օր, միայն ստեղծածդ կմնա, իսկ եթե չմնա էլ, չի անհետանա հավետ, կմնա աշխարհի, աստղերի, երկնքի ու մանուշակի հիշողության մեջ ու նրանք հավանաբար կպատմեն հին ու նոր պատմություններ: Երբ որոշես աշխարհը ճանաչել, փորձի՛ր ճանաչել անապատի ավազահատիկը, վերջինս շատ է բողքում, տրտնջում, որ անտեսված է: Մի փորձիր հասկանալ այն ինչ չես հասկանալու, բացատրութւոններ մի փնտրիր, ուղղակի հիացիր անբացատրելի երևույթներով ու մարդկանցով, նրանք կյաքնը դարձնում են ավելի հետաքրքիր: Ի վերջո ապրի՛ր, ապրի՛ր գեղեցիկ, թափթփված կյանքը վանում է երջանկությունը, գտի՛ր քո երջանկություն, այն, որը դու ես քո համար որոշել, ընդունի՛ր քո որոշումները, եթե անգամ դրանք սխալ են, ու գնա այն ճանապարհով, որ դու ես ընտրել, ու եթե անձրև գա, մի կանգ առ. Ինչի՞ համար են հորինվել անձրևանոցները…՛