Every day the God with the sun gives us a chance to change everything that makes us unhappy,

Paulo Coelho

вторник, 5 августа 2014 г.

Ժամանակը...



Ժամանակի ընթացքում հասկացա ժամանակը...

Ժամանակի ընթացում հասկացա, որ ժամանակը վայրկյանների ամբողջություն է, որոնք ի վերջո մի օր անցնելու էին: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ամեն ինչ փոխվում էր.ժամանակը խլում էր, վերցնում, գողանում, բայց ի վերջո նաև տալիս էր: Ժամանակը քանդում էր՝ քեզ թողնելով այն, ինչ քոնն էր:Ոչ ոք չէր էլ փորձում պնդել, որ դա արդար չէր: Ժամանակը ծաղրում էր, բայց չէ որ մենք կրկեսում չէինք..
Ժամանակ էր պետք հասկանալու համար, որ միակ կարևորագույն վայրը այնտեղ էր, որտեղ մարդիկ էին, որոնց սիրում էիր:Ժամանակի ընթացքում հասկացա, որ սուրճը հաճելի էր խմել առավոտյան տանը ու երբ այն դառն էր, միևնույն է, չէր զգացվում.. Ժամանակ էր պետք հասկանալու համար, որ ամեն վայրկյան, որ ունեիր դեռ, շատ ավելի թանկ էր, քան այն ամենն ինչր կարող էր գնվել. ժամանակը չի գնվում: Ժամանակի ընթացքում սովորեցի գնահատել մարդկանց, որոնք ոչ միայն կողքիս էին, այլև ինձ հետ, իմ համար ու սովորեցի, ավելի ճիշտ փորձեցի լինել նրանց կողքին: Ժամանակի ընթացքում հասկացա, որ երբեմն փորձերն անհաջողության են մատնվում ու սովորեցի քայլել անհաջողությունների ճնշման բեռով: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ընկերներն երբեմն հեռանում են, երբեմն նույնիսկ ընդմիշտ, բայց թողնում են իրենցից ինչ որ մաս քո մեջ՝ ողջ մնացած կյանքիդ համար: Ժամանակի հետ անցնում են օրերը, շաբաթներն ու ամիսններն ու այն ամենը, ինչ մի ժամանակ կարևոր էր թվում, դառնում է անցյալի մի անկարևոր բաղադրիչ, որն ժամանակ առ ժամանակ պատահաբար հիշվում է կամ նույնիսկ մոռացվում:
Ժամանակի ընթացքում զգացի տարածությունը ու հասկացա: Գիտեի, որ տարածությունը երբեմն չափվում է մարդկանց հոգինների միջև հեռավորությամբ, բայց այն բոլոր փողոցները, քաղաքներն ու երկրները, որոնք ընկած էին ձեր միջև,բաժանելու էին:Ժամանակի ընթացքում հասկացա, որ ամպամած երկնքում աստղեր չէի գտնելու, ինչքան էլ փնտրեի ու ժամանակ էր պետք հասկանալու համար, որ մինչ ժամանակ էի վատնում փնտրտուքների վրա, ինչ-որ մեկը ինչ-որ այլ տեղ գուցե չէր էլ նկատում աստղալից երկնքի գոյությունը ու սովորեցի ապրել հիասթափությամբ.....
Ժամանակի ընթացքում հասկացա, որ այն ինր ունեի և այն ինչ կորցրել էի, եղել էր ինչ-որ որոշման արդյունք, իսկ երբեմն այդ որոշումը կայացվել էր այլոց կողմից:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ հասկանում.........

Комментариев нет:

Отправить комментарий